65 տարեկանում մահացել է կրկնօրինակման ռուս դերասան Անդրեյ Յարոսլավցեւը, որը մասնակցել է տասնյակ արտասահմանյան ֆիլմերի հերոսների հնչյունավորմանը։ Այդ մասին «Վկոնտակտե» սոցիալական ցանցում հայտնել է նրա գործընկերը՝ Դմիտրի Չերեւատենկոն։
«Բոլորովին վերջերս Անդրեյի հետ նոր թողարկում էինք նկարահանում, նա ներկայացնում էր իմ իմաստությունը»,- հիշել է նա՝ նշելով, որ մահվան պատճառ է դարձել կորոնավիրուսը։
Անդրեյ Յարոսլավցեւը նկարահանվել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Смятение чувств» (1977), «Мелодия на два голоса» (1980), «Прикажи себе» (1980), «Еще до войны» (1982), «Счастливая, Женька!» (1984)։ Ադրեյլ Յարոսլավցեւը նաեւ մասնակցել է «Антоний и Клеопатра» (1980), «Повести Белкина. Выстрел» (1981) եւ «Мистерия-Буфф» (1982) ֆիլմ-ներկայացումներին։
Սակայն Յարոսլավցեւն առավել հայտնի է դարձել որպես կրկնօրինակման դերասան։ Նրա ձայնով են խոսում պրոֆեսոր Ալբուս Դամբլդորը «Հարի Փոթերը եւ Ազկաբանի բանտարկյալը» ֆիլմում, ինչպես նաեւ «Մատանիների տիրակալը» ֆիլմաշարում գնոմ Հիմլին։ Նա մասնակցել է տասնյակ արտասահմանյան ժապավենների հնչյունավորմանը, որոնց շարքում «Կոմանդոս» (1985), «Ալֆ» սերիալը, «Քրեական ընթերցվածք» (1994), «Ամուր կաղին», «Գլադիատոր» (2000), «Հալկ» (2003), «Տրոյա» (2004), «Սպիտակ աղմուկ» (2005), «Ուխտադրուժները» (2006), «Տրանսֆորմերները» (2007), «Ճամփորդ» (2010), «Վյազով փողոցի մղձավանջը» (2010)։