Երգչուհի Մարտա Կիրակոսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։
Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում երգչուհին, որը մեծացնում է երկու որդիներին, ծաղկային պրինտով զգեստ է կրում որը համադրել է վառ վերարկուի հետ։ Մարտան երկարաճիտներ է ընտրել ու արձակել մազերը։ Կերպարն ամբողջական է դարձրել ոճային աքսեսուարը՝ արեւային ակնոցը։
Ավելի վաղ հրապարակված կադրերում Մարտան պատկերված էր կրտսեր որդու՝ Մայքի հետ։ Երիտասարդ մայրիկը ջերմ գրկել էր նրան։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու նրանց բազմաթիվ դրական խոսքեր էին ուղղել․ «Գեղեցիկ ընտանիք»: