Դերասանուհի Էլեն Ասատրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։
Ինստագրամյան էջում տեղադրված լուսանկարում Էլեն Ասատրյանը սեւ զգեստ-պիջակ է կրում, որն ընդգծում է նրա գեղեցիկ կազմվածքը։ Երիտասարդ դերասանուհին զգեստը համադրել է երկարաճիտների հետ։ Էլենն արձակել է մազերն ու նախապատվություն տվել արտահայտիչ շպարին։ Կերպարն ամբողջացնում են աքսեսուաարները՝ արեւային ակնոց, վզնոց։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու դրական խոսքեր են գրել․ «Հիացնում ես քո գեղեցկությամբ»։
Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին սեւ հագուստ էր կրում՝ տոպ, տաբատ։ Էլենը սպորտային կոշիկ էր ընտրել եւ արձակել մազերը։ Կերպարն ամբողջացրել էր արտահայտիչ շպարը։ Հետեւորդները դերասանուհուն բազմաթիվ դրական խոսքեր էին ուղղել․ «Ռումբ»։