Երգչուհի Քրիստինե Պեպելյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։
Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում երգչուհին բաց գույնի հագուստ է կրում; Քրիստինեն արձակել է մազերն ու բնական շպար ընտրել, որն ընդգծել է գեղեցկությունը։ «Տոներն են մոտենում»,- հրապարակման մեկնաբանություններում գրել է երգչուհին։
Ավելի վաղ հրապարակված կադրերում երիտասարդ մայրիկը հուդի էր կրում։ Քրիստինե Պեպելյանը հավաքել էր մազերն ու արտահայտիչ շպարով էր։ «Ու գնում է ժամանակը… Ու փոխվում է ամեն ինչ: Այն ինչ թանկ էր մի ժամանակ Հիմա դարձել է ոչինչ: Պարույր Սևակ»,- մեկնաբանություններում գրել էր նա։