Լոնդոնի «Արսենալի» իսպանացի գլխավոր մարզիչ Միկել Արտետան բարձր է գնահատել թիմի բրազիլացի հարձակվող Գաբիեր Մարտինելիին։
«Նա շատ լավ է աշխատում մարզումների ժամանակ, ունի հսկայական ներուժ եւ կարող է հասնել անհավանական արդյունքի։ Մարտինելին չի վախենում ռիսկի դիմել, եւ դա ես շատ եմ հավանում։
Իհարկե, հնարավոր չէ ամբողջ մրցաշրջանն անցկացնել մեկ շնչով։ Ֆուտբոլիստը ծախսում է ահռելի էներգիա եւ դառնում է անտարբեր։ Սակայն Գաբրիելն ունի բոլոր որակները, որպեսզի ճիշտ պահին միանա եւ շրջի խաղի ընթացքը»,- Արտետայի խոսքը մեջբերում է Sky Sports-ը։
Ընթացիկ մրցաշրջանում Մարտինելին բոլոր մրցաշարերում մասնակցել է 14 հանդիպման, խփել 4 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։