Բրիտանական հայտնի «Led Zeppelin» խումբը հունիսի 30-ին ելույթ կունենա Երեւանում։ «Կենտրոն» հեռուստաընկերության «Առանց կարծրատիպերի» հաղորդման եթերում այս մասին հայտարարել է «Երեւանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի տնօրեն Սոնա Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ իրենք նոր, բացօթյա փառատոն են հիմնում, որը նախատեսված է 20-100 հազար մարդու համար։
«Մենակատարները լինելու են Էնրիկե Իգլեսիասի, Բեյոնսեի, Սթինգի մակարդակի երաժիշտներ, որոնց մենեջմենթի հետ մենք աշխատում ենք»,- ասել է Սոնա Հովհաննիսյանը։ Նրա խոսքով՝ առաջին համերգն արդեն նշանակված է․ հունիսին հետաքրքիր ձեւաչափով ելույթ կունենա բրիտանական «Led Zeppelin» խումբը։