Դերասանուհի Անժելա Սարգսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։
Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է ընդամենը 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում դերասանուհին վանդակավոր շրջազգեստ է կրում, որը համադրել է սպիտակ վերնաշապիկի եւ պիջակի հետ։ Դերասանուհին արձակել է մազերն ու նվազագույն շպար ընտրել։ «Այսօրվա լուքը»,- հրապարակումը մակագրել է նա։
Ավելի վաղ հրապարապված կադրերում դերասանուհին պատկերված էր լողափին։ Նա սպիտակ բլուզ էր կրում։ Անժելան արձակել էր գանգուր մազերն ու նվազագույն շպար ընտրել։ Դերասանուհին լուսանկարը չէր մակագրել։