«Աղջիկս մեծացավ»․ Աննա Դովլաթյանը հիացրել է ընտանեկան ֆոտոշարքով

Դերասանուհի Աննա Դովլաթյանն ընտանեկան ջերմ լուսանկարներ է հրապարակել։

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում պատկերված են Աննայի ամուսինը՝ դերասան Դավիթ Աղաջանանը եւ նրանց դուստրը՝ Կարինան։ «Աղջիկս մեծացավ»,- ամանորյա թեմատիկայով ֆոտոշարքի մեկնաբանություններում գրել է երիտասարդ մայրիկը։ Հետեւորդները գնահատել են լուսանկարներն ու բազմաթիվ դրական խոսքեր են գրել նրանց։

Օրեր առաջ հրապարակված լուսանկարում Աննան սպիտակ տաբատ էր կրում, հետաքրքիր բացվածքով, երկար բաճկոն, որոնք էլ համադրել էր նույն երանգի  բարձրակրունկների ու երկնագույն փոքրիկ պայուսակի հետ։ Երիտասարդ մայրիկն արձակել էր մազերը, նախապատվությունը տվել մեղմ շպարին։ Աննան հրապարակումը չէր մեկնաբանել, սակայն հետեւորդները դրական մեկնաբանություններ էին կատարել․ «Անթերի»։

Comments (0)
Add Comment