Որքա՞ն երկար են պահպանվում հակամարմինները COVID-19-ից հետո

Պացիենտների մեծ մասի մոտ IgG դասի հակամարմինների կոնցենտրացիան կորոնավիրուսի  S սպիտակուցի նկատմամբ նվազում է COVID-19-ից ապաքինվելուց հետո կես տարի անց։ Նման տվյալներ են ներկայացված «Արձագանք» հետազոտության մեջ, որն անցկացրել են Կիրովի անվան ռազմաբժշկական ակադեմիան եւ Հելիքս լաբորատոր ծառայությունը։

Ինտերֆաքսի հաղորդմամբ՝ հակամարմինների մակարդակի նվազում է նկատվում հիվանդության ցանկացած աստիճանի ծանրությունից հետո։ 

Ըստ Հելիքսի բժշկական տնօրեն Դմիտրի Դենիսովի՝ ամբուլատոր պայմաններում բուժվող մասնակիցների մոտ իմունային պատասխան է գրանցվել 45 օրվա ընթացքում, սակայն հակամարմինների առավելագույն կոնցենտրացիան պահպանվել է մինչեւ մոտ 60 օր, որից հետո դրանք սկսել են նվազել, որը նկատվել է 180 օր։

Ինչպես նշել է  ВМА պետ, բժշկական ծառայության գեներալ-մայոր Եվգենի Կրյուկովը, այն հիվանդների մոտ, որոնց մոտ կորոնավիրուսն ընթացել է միջին եւ ծանր,  հակամարմինների կոնցենտրացիան ավելի բարձր մակարդակի վրա է մնացել 90 օր, սակայն վեց ամսվա ընթացքում տարբերությունն անհետացել է։

Comments (0)
Add Comment