Երգչուհի Իվետա Մուկուչյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։
Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Իվետան պուտավոր զգեստ է կրում։ Երգչուհին արձակել է մազերն ու վառ շպար ընտրել՝ նախապատվություն տալով կարմիր շրթներկին։ Կերպարն ամբողջացնում են ոճային աքսեսուարները։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու երգչուհուն դրական խոսքեր ուղղել․ «Գեղեցկուհի»։
Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին կարմիր զգեստ էր կրում, որը համադրել էր բարձրակրունկների հետ։ Իվետան արձակել էր ալիքավոր մազերը, նախընտրել վառ ու արտահայտիչ շպար։