Մադրիդի «Ռեալը» մարզումը չի անցկացրել

Մադրիդի «Ռեալը» դեկտեմբերի 16-ի մարզումը չի անցկացրել, որպեսզի լրացուցիչ թեստերի միջոցով կանխի կորոնավիրուսի բռնկումը ակումբում, հաղորդում է AS-ը։

Արքայական թիմի բրազիլացի պաշտպան Մարսելոյի եւ խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչի թեստերի պատասխանները դրական էին եղել դեկտեմբերի 15-ին։ Նրանք ինքնամեկուսացել են։

«Ռեալը» հաջորդ հանդիպումը կանցկացնի դեկտեմբերի 19-ին՝ Իսպանիայի առաջնության 18-րդ տուրում ընդունելով «Կադիսին»։

Comments (0)
Add Comment