Անգլիայի հավաքականի, «Լեսթեր Սիթիի» եւ «Բարսելոնայի» նախկին հարձակվող, բրիտանացի հեռուստամեկնաբան Գարի Լինեկերը թվիթերյան գրառումով արձագանքել է Արգենտինայի հավաքականի եւ «Բարսելոնայի» հարձակվող Սերխիո Ագուերոյի որոշմանը կարիերան ավարտելու վերաբերյալ։
«Շատ ափսոս, որ Ագուերոն ստիպված է ժամանակից շուտ ավարտել կարիերան։ Մեծ պատիվ էր հետեւել Սերխիոյի խաղն այսքան տարիների ընթացքում։ Նա մեծագույն ռմբարկուներից մեկն է ֆուտբոլի պատմության մեջ։ Մաղթում եմ Ագուերոյին լավագույնը»,- գրել է Լինեկերը։
Ագուերոն 2011-2021 թվականներին հանդես է եկել «Մանչեսթեր Սիթիում» ՝ դառնալով Անգլիայի հնգակի չեմպիոն, Անգլիական լիգայի վեցակի գավաթակիր, եռակի սուպերգավաթակիր, մեկ անգամ էլ նվաճել է Անգլիայի գավաթը։