ԱԱ. Սիմոն Մարտիրոսյանը երկրորդն է պոկում վարժությունից հետո

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնության 109 կգ քաշայինների պայքարում կրկնակի օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի եւ Եվրոպայի կրկնակի չեմպիոն, ծանրամարտի Հայաստանի հավաքականի առաջատար Սիմոն Մարտիրոսյանը երկրորդն է պոկում վարժությունից հետո: 

Նա սկսեց 188 կգ-ով եւ վստահությամբ կատարեց մոտեցումը: Երկրորդ մոտեցման համար պատվիրված 193 կգ-ոց ծանրաձողը նույնպես հաջողությամբ պոկեց, բայց մրցավարները չհաշվեցին քաշը: Երրորդ մոտեցման համար Փաշիկ Ալավերդյանը պատվիրեց 196 կգ, բայց կրկնակի օլիմպիական փոխչեմպիոնը չկարողացավ գլխավերեւում ֆիքսել ծանրաձողը:

Այս վարժությունում Սիմոն Մարտիրոսյանը 188 կգ-ով նվաճեց փոքր արծաթե մեդալ՝ 7 կգ-ով զիջելով Տոկիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոն Ակբար Ջուրաեւին: Ուզբեկ ծանրորդը պոկում վարժությունում գրանցեց 195 կգ արդյունք:

Քիչ անց կմեկնարկի հրում վարժությունը: Առաջին մոտեցման համար Սիմոն Մարտիրոսյանը պատվիրել է 230 կգ:


Comments (0)
Add Comment