Ջիգանն աջակցել է դպրոցականին, որին խնդրել են փոխարինել ռեփերի լուսանկարով տետրը

Ռուս դպրոցականը սոցցանցի անձնական էջում ձայնագրություն է հրապարակել, որտեղ նրան են փոխանցում ուսուցչուհու խնդրանքը՝ փոխել տետրը: Ուսուցչուհուն դուր չի եկել այն շապիկը, որի վրա կիսամերկ պատկերված է հայտնի ռեփ-կատարող Ջիգանը։  

Ինչպես գրում է Loveradio-ն, պատանի թիքթոքերի տեսագրությունն աննկատ չի մնացել եւ հասել է Ջիգանին։ Ռեփերն այդ հոլովակը տեղադրել է իր միկրոբլոգի Stories բաժնում՝ գրելով «Պինդ մնա, Վալերա»։ Արդյոք դա օգնել է տղային Ելենա Անատոլեւնայի հետ դիմակայությունում, դեռ հայտնի չէ։ Բայց այն, որ տղայի վրա ուշադրություն դարձրեց նրա կուռքը, արդեն ինքնին լավ ձեռքբերում է։

Comments (0)
Add Comment