«Լացիոն» կերկարաձգի պայմանագիրը Մաուրիցիո Սարիի հետ

Իտալական «Լացիոյի» նախագահ Կլաուդիո Լոտիտոն հայտնել է թիմի իտալացի գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիի հետ համագործակցության երկարաձգման մասին։

«Ես հանդիպում եմ անցկացրել Մաուրիցիո Սարիի հետ՝ մի մարդ, որը կարող է փոխել ֆուտբոլը։ Նա հսկայական կիրք ունի ֆուտբոլի նկատմամբ, նա ապրում է այս մարզաձեւով։ Մեր մարզիչը հուսալի մարդ է։ Նրա պայմանագիրը կերկարաձգվի երկու տարով»,- Լոտիտոյի խոսքը մեջբերում է RaiSport-ը։

Սարին հռոմեական ակումբը գլխավորում է 2021թ. հունիսից։ Պայմանագիրը նախատեսված երկու տարով։ 62-ամյա մասնագետի նոր պայմանագիրն ուժի մեջ կլինի մինչեւ 2025թ. հունիս։

Comments (0)
Add Comment