«Երջանիկ եմ, որ ծնվեցիր, որ ունեմ քեզ պես լուսե Լյուսի». Սաթենիկ Հազարյանի շնորհավորանքը դստերը

Դերասանուհի, հաղորդավարուհի Սաթենիկ Հազարյանն ընտանեկան նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում պատկերված է դստեր՝ Լյուսիի հետ։

Իր միկրոբլոգում տեղադրված կադրերում մայր ու դուստր կերպարանք են ընդունել տոնական տորթի մոտ։ «Իմ կյանքի երկրորդ լույս, ինձ նոր կյանք ու նոր իմաստնություն տվող Լյուսի, շնորհավո՜ր ծնունդդ: Երջանիկ եմ, որ ծնվեցիր, ու որ ունեմ քեզ պես լուսե Լյուսի: Թո´ղ քո ճանապարհը միշտ հարթ լինի, թո´ղ Աստծո հրեշտակները միշտ այդ ճանապարհին ուղեկցեն քեզ, իսկ կյանքի փոքրիկ խոչընդոտներում ու քարքարոտ մասերում ես ու եղբայրդ միշտ կբռնենք քո ձեռքն ամուր ու կլինենք կողքիդ: Շնորհակալ եմ Աստծուն, որ ունեմ քեզ», — հրապարակմանը կից գրել է երիտասարդ մայրիկը։

Ավելի վաղ դերասանուհին նկարահանման համար բաց գույնի վերարկու էր ընտրել, որը համադրել էր ոճային աքսեսուարների հետ։ Դերասանուհին արձակել էր մազերն ու նախապատվություն տվել արտահայտիչ շպարին։ «Երբեմն մենք այնքա՜ն ենք սպասում այդքան կարեւոր մեկի զանգին: Մենք կարող ենք դրան սպասել օրերով, ժամերով, անգամ տարիներով: Բայց արդյո՞ք պետք է սպասել, ի՞նչ եք կարծում: Գուցե երբեք էլ պետք չէ ապրել սպասումով, որպեսզի բաց չթողնենք այդ պահն ու ապրենք լիարժեք»,- մեկնաբանություններում գրել էր նա։


Comments (0)
Add Comment