Գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը զրկվել է Լոնդոնի «Արսենալի» ավագի թեւկապից լուրջ կարգապահական խախտման համար, հաղորդում է անգլիական ակումբի մամուլի ծառայությունը։
«Անցած շաբաթ թույլ տված կարգապահական խախտումից հետո Պյեր-Էմերիկ Օբամեյանգն այլեւս չի լինի մեր ակումբի ավագը։ Նա չի մասնակցի «Վեստ Հեմի» դեմ Պրեմիեր լիգայի հաջորդ տուրի հանդիպմանը։
Մենք ակնկալում ենք, որ մեր բոլոր խաղացողները, հատկապես, ավագը կաշխատեն սահմանած եւ համաձայնեցրած կանոնների եւ ստանդարտների համապատասխան։ «Արսենալը» կենտրոնացած է վաղվա հանդիպման վրա»,- նշվում է ակումբի հայտարարությունում։
Անգլիայի ընթացիկ առաջնությունում Օբամեյանգը մասնակցել է 14 հանդիպման, խփել 4 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։
Օբամեյանգը հեռացված էր նաեւ «Սաութհեմփթոնի» դեմ Անգլիայի առաջնության նախորդ խաղից։ «Արսենալը» հաղթել էր 3։0 հաշվով։