Համացանցում հրապարակվել է ռեժիսոր Վազգեն Ղահրամանյանի «Орел и решка. Кино» ֆիլմի թրեյլերը։ Հայտնի հեռուտաշոուի մոտիվներով նկարահանված ֆիլմում գլխավոր դերերը կատարել են Ալեքսանդրա Բորտիչը, Ալեքսանդր Մոլոչնիկովը, Եկատերինա Վարնավան եւ Ալեքսանդր Գուդկովը։
««Орел и решка»-ն երազանքի աշխատանք է՝ ճամփորդում ես աշխարհում եւ դրա համար գումար ես ստանում։ Այդպես էր նախկինում, իսկ այժմ պրոդյուսեր Վելերիա Ռեպինային (Եկատերինա Վարնավա) հայտնում են ցածր վարկանիշի պատճառով շոուի փակման մասին։ Նկարահանող խմբում եւս ճգնաժամ է․ հաղորդավարները (Ալեքսանդրա Բորտիչ եւ Ալեքսանդր Մոլոչնիկով) սկանդալի ուղեկցությամբ բաժանվում են, իսկ ռեժիսորի (Ալեքսանդր Գուդկով) էգոն արդեն այնքան մեծ է, որ չի տեղավորվում նախագծի նախահաշվում։
Հայտնիությունը վերադարձնելու համար թիմը մեկնում է Աբդ-Էլ-Ակրի՝ մինչեւ վերջերս զբոսաշրջիկների համար փակ երկրի, ուր նրանց իր հարսանիքին հրավիրում է երիտասարդ թագավորը։ Բայց նույնիսկ թագավորական ծրագրերը կարող են դուրս գալ վերահսկողությունից»,- ասված է ֆիլմի նկարագրությունում։