Էդինսոն Կավանին բանակցում է բրազիլական ակումբի հետ

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Էդինսոն Կավանին դիտարկում է կարիերան Բրազիլիայում շարունակելու տարբերակ։ Ուրուգվայցի ֆուտբոլիստը գործակալի միջոցով բանակցել է բրազիլական «Կորինտիանսի» հետ, հաղորդում է Globo-ն։

34-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը մանչեսթերյան ակումբի հետ նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։ Արդեն հունվարին նա կարող է նախնական պայմանագիր կնքել «Կորինտիանսի» հետ։

Ընթացիկ մրցաշրջանում Կավանին «Մանչեսթեր Յունայթեդի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 8 հանդիպման, խփել 1 գոլ։

Comments (0)
Add Comment