Դերասանուհի Նաիրա Մովսիսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելօով իր հմայիչ կերպարը։
Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում դերասանուհին սեւ զգեստ է կրում, որը համադրել է բարձրակրունկների հետ։ Նաիրան նախապատվություն է տվել վառ շպարին։ «Գեղեցիկ կինը շոյում է աչքերը, բարին՝ սիրտը։ Առաջինը հրաշալի իր է, երկրորդը՝ գանձ։ Երբեք մի ամուսնացիր այնպիսի կնոջ հետ, որի հետ հնարավոր է ապրել: Ամուսնացիր այնպիսի կնոջ հետ, առանց որի հնարավոր չէ ապրել: Սիրեք եւ հարգեք կնոջը. փնտրեք նրա մեջ ոչ միայն մխիթարություն, այլ զորություն, ոգեշնչում, ձեր բարոյական ու հոգեկան ընդունակությունների սատարում»,- գրել է նա։
Օրեր առաջ հրապարակված լուսանկարում դերասանուհին պուտավոր զգեստ էր կրում, որը համադրել էր սեւ գույնի բարձրակրունկների հետ։ Նաիրան արձակել էր մազերը, նախապատվությունը տվել մեղմ շպարին։ «Կյանքը բաժանված չէ քառորդների ու կիսամյակների: Դուք կյանքում չեք ունենա արձակուրդներ, եւ ոչ ոք չի սպասի, մինչեւ դուք կգտնեք ինքներդ ձեզ: Բոլոր այդ փնտրտուքները ձեր հաշվին են լինելու: Քանի որ պարտադիր հարցնելու եք ամեն մանրուք նախապես ասեմ»,- գրել էր նա։