Բրիտանական BBC-ն հրապարակել է 2021թ. Մեծ Բրիտանիայի լավագույն մարզիկի կոչման հավակնորդների ցուցակը։
Հավակնորդների թվում են ֆուտբոլիստ, Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» եւ Եվրոպայի փոխչեմպիոն Անգլիայի հավաքականի հարձակվող Ռահիմ Ստերլինգը, թենիսիստուհի, ԱՄՆ-ի բաց առաջնության հաղթող Էմմա Ռադուկանուն, պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, ծանր քաշայաին կարգում WBC վարկածով աշխարհի չեմպիոն Թայսոն Ֆյուրին, լողորդ, Տոկիոյի օլիմպիական չեմպիոն Ադամ Փիթին, ջրացատկորդ, Տոկիոյի օլիմպիական չեմպիոն Թոմաս Դեյլին, պարալիմպիկ հեծանվորդ, Տոկիոյի Խաղերի չեմպիոն Սառա Սթորին։
Դափնեկիրը կորոշվի քվեարկությամբ, որը կմեկնարկի դեկտեմբերի 19-ին։