Սերխիո Ագուերոն կավարտի կարիերան

Կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոն այս շաբաթ կհայտարարի ֆուտբոլիստի պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու մասին, հաղորդում է իսպանական Marca-ն։

33-ամյա ֆուտբոլիստը սրտի առիթմիայի հետեւանքով պետք է երեք ամիս բուժում եւ վերականգնողական փուլ անցներ, որից հետո միայն պարզ կլիներ նրա առողջական վիճակը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30-ին Իսպանիայի առաջնության 12-րդ տուրի «Բարսելոնա» — «Ալավես» խաղում (1։1) Ագուերոն փոխարինվել էր տախիկարդիայի կարճատեւ նոպայի պատճառով։ Առաջին խաղակեսի վերջնամասում նա ծանր շնչառություն, սրտի կծկումների արագացում էր ունեցել։

Ագուերոն ամռանը հեռացավ «Մանչեսթեր Սիթիից» եւ ազատ գործակալի կարգավիճակում միացավ «Բարսելոնային» Լիոնել Մեսիի հետ խաղալու նպատակով, սակայն արգենտինացի հարձակվողն օգոստոսին պայմանագիր կնքեց ՊՍԺ-ի հետ։

Comments (0)
Add Comment