«Միլանն» ու «Ինտերը» հետաքրքրված են Մխիթարյանի ծառայություններով

Իտալիայի չեմպիոն «Ինտերը» եւ «Միլանը» հետաքրքրված են Հայաստանի հավաքականի եւ իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով, հաղորդում է calciomercatonews-ը։

Միլանյան ակումբները ցանկանում են անվճար ձեռք բերել 32-ամյա ֆուտբոլիստին, որի պայմանագիրը պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմի հետ նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։

Նշվում է, որ «Ռոման» ընտրել է կազմի երիտասարդացման ռազմավարություն եւ քիչ հավանական է, որ Մխիթարյանը հաջորդ մրցաշրջանում էլ հանդես գա Հռոմում։

Comments (0)
Add Comment