Երգիչներ Ափօ Սահակյանը եւ Արթուր Խաչենցը նոր երգ ունեն՝ «Կյասս քիսս»։
Երաժշտության հեղինակն Ափօն է, խոսքերինը՝ Արթուրը։ Երգը Հադրութի բարբառով է․ Արթուրն Արցախից է։ Երգիչ Ափօն, ի դեպ, ընդգծել է՝ երգը կատարել են «Հադրութի մեղեդիական բարբառով»։
Հետեւորդները հասցրել են գնահատել կատարումն ու նրանց բազմաթիվ դրական խոսքեր են գրել։