«Սեքսը մեծ քաղաքումի» շարունակության առաջին սերիայում մահացել է գլխավոր հերոսներից մեկը

«Սեքսը մեծ քաղաքում» սերիալի շարունակության առաջին էպիզոդում, որը ստացել է «Եվ պարզապես այսպես» անվանումը, մահացել է գլխավոր հերոսներից մեկը, հայտնում է ET Online-ը։ Նրանք, ովքեր վախենում են սփոյլերներից, ավելի լավ է չկարդան այս նյութը։

Առաջին սերիայում Քերի Բրեդշոուն դստեր՝ Շարտոլայի համերգից հետո տուն է վերադառնում եւ նկատում է միստեր Բգին, որը պառկած է լոգասենյակի հատակին։ Պարզվում է՝ հերոսը մահացել է սրտի նոպայից, որը տեղի է մարզասարքով մարզվելուց հետո։

HBO Max-ով թողարկված «Ողջույն, ես եմ» սերիայում Սառա Ջեսիկա Փարքերի, Սինտիա Նիքսոնի եւ Քրիստին Դեւիսի հերոսհուհիները յուրացնում են կյանքի ուրախությունները 60 տարեկանում։ Երկրորդ էպիզոդում, որը ստացել է «Փոքրիկ սեւ զգեստ» անվանումը, միստեր Բիգի մարմինը տանում են, եւ ողբերգությունն էլ ավելի է մտերմացնում ընկերուհիներին։

Comments (0)
Add Comment