«Ուրիշի կյանքը հեշտ է թվում մեր աչքերում». Թամարա Գեւորգյանի ֆոտոշարքը

Դերասանուհի Թամարա Գեւորգյանը նոր ֆոտոշարք ունի, որից մի քանի լուսանկար է հրապարակել։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերն արվել են տոնածառի ֆոնին։ Թամարան նկարահանման համար ծաղկային պրինտով զգեստ է ընտրել։ Նա արձակել է մազերը, իսկ բնական շպարն ընդգծել է գեղեցկությունը։ «Ուրիշի կյանքը հեշտ է թվում մեր աչքերում: Առանց ապրելու որոշում ենք ճիշտն ու սխալը: Կարողանում ենք միանգամից բարձունքում հայտնվել, դառնալ լավ մարդ, բայց .. ուրիշի փոխարեն: Դա է մեր միակ սխալը. քննադատում ենք, իսկ, երբ մեկը համարձակվի խցկվել մեր կյանք` կհոշոտենք: Դե մերն ամենաբարդ կյանքն է, որ եղել է երբևէ.. Չէ՜ սիրելիս, բոլորն էլ դժվարությամբ են առաջ շարժվում, իսկ եթե չես ուզում մարդիկ խառնվեն քո կյանքին, ուրեմն ինքդ քեզ թույլ մի տուր օրդ լցնել ուրիշի ապրածով»,- հրապարակումը մակագրել է դերասանուհին։

Օրեր առաջ հրապարակված կադրերում դերասանուհին բաց գույնի ժակետ էր կրում։ Թամարան արձակել էր մազերն ու նախապատվություն էր տվել բնական շպարին, որն ընդգծել էր նրա գեղեցկությունը։ «Դու քեզ համար հարմար մթնոլորտ ստեղծիր: Տաքուկ անկյուն, որտեղ մտքերդ կկարողանաս կառավարել: Հորինիր քո աշխարհն ու ոչ ոքի թույլ մի տուր այնտեղ խցկվեն: Գոնե քո աշխարհում քեզ հանգիստ զգա»,- գրել էր նա։

Comments (0)
Add Comment