Կանանց մոտ, ովքեր պարբերաբար կաթ էին խմում, կրծքագեղձի քաղցկեղի առաջացման վտանգը աճել է մինչև 80%-ով: Նոր հետազոտության նման անսպասելի արդյունքները հայտնում է Express edition-ը։
Մեծ Բրիտանիայի Քաղցկեղի ազգային ինստիտուտի եւ Միացյալ Թագավորության Քաղցկեղի հետազոտման համաշխարհային հիմնադրամի կողմից ֆինանսավորվող հետազոտությունը 8 տարվա ընթացքում ուսումնասիրել է ավելի քան 50.000 կնոջ բժշկական գրառում: Մասնագետները հաշվի են առել այնպիսի ցուցանիշներ, ինչպիսիք են հիվանդների տարիքը, նրանց վերարտադրողական ֆունկցիան, սննդի նախասիրությունները, վատ սովորությունները, ինչպես նաեւ ֆիզիկական ակտիվությունը։ Գիտնականներն ի սկզբանե կապ են փնտրել քաղցկեղի զարգացման եւ սոյայի օգտագործման միջեւ, սակայն ուսումնասիրությունը ցույց է տվել, որ քաղցկեղի զարգացման ռիսկը մեծանում է կաթի օգտագործմանը զուգահեռ:
Գիտնականների կարծիքով` այս ազդեցությունը կարող է կապված լինել կաթի մեջ հայտնաբերված բնական խթանիչների հետ, որոնք նպաստում են բջիջների աճին եւ բաժանմանը:
Հետազոտողները շեշտել են, որ այս բացահայտումները լրացուցիչ հետազոտություն են պահանջում, հատկապես, որ այսօր առկա տեղեկատվությունը շատ հակասական է. օրինակ, որոշ ուսումնասիրություններ ցույց են տվել, որ կաթնային յոգուրտների օգտագործումը քաղցկեղի առաջացման ռիսկի նվազման է հանգեցնում, իսկ Չեդեր պանրի օգտագործման դեպքում այդ ռիսկերը մեծանում են։