Ջոան Ռոուլինգի «Հարին Փոթերը եւ փիլիսոփայական քարը» գրքի առաջին հրատարակությունը աճուրդում վաճառվել է 471 հազար դոլարով, հայտնում է Reuters-ը։
«Սա ոչ միայն Հարի Փոթերի մասին երբեւէ վաճառված ամենաթանկարժեք գիրքն է, այլեւ 20-րդ դարի ամենաթանկարժեք գեղարվեստական գրականությունը»,- «Heritage Auctions» աճուրդի տան փոխնախագահ Ջո Մադալենայի խոսքերը մեջբերել է պաբերականը։
Խոսքը 1997թ․-ին հրատարկված «Հարի Փոթերը եւ փիլիսոփայական քարը» գտրքի մասին է։ Այն ձեւավորմամբ տպագրվել է 500 օրինակ։