Pantone-ը հայտարարել է 2022-ի գույնը

Pantone գույնի ինստիտուտը հայտարարել է 2022թ․-ի գույնը։ Այն կապույտի երանգ է, որը նախկինում գոյություն չի ունեցել․ այն ստացել է Veri Peri երանգը։ Այս մասին հայտնի է դարձել ինստիտուի կայքում արված հրապարակումից։

Pantone-ի մասնագետները պատմության ընթացքում առաջին անգամ այն ինքնուրույն են մշակել։ Գույնը «ոգեշնչում է ստեղծարարության եւ ստեղծագործական մոտեցման», կարծում է Լեատրիս Այզմանը՝ Pantone-ի գործադիր տնօրենը։ Նրա խոսքով՝ «այն կապույտ բոլոր երանգներից ամենաերջանիկն ու ջերմն է, որը նորարարության ոգեշնչող միքս է ներմուծում»։


Comments (0)
Add Comment