Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը» այլաբանական պատմվածքի ձեռագիրը, որը պահվում է ԱՄՆ-ում իր ստեղծման օրվանից, առաջին անգամ կներկայացվի Ֆրանսիայի հանրությանը, հաղորդում է Ouest-France-ը։
Սենտ-Էքզյուպերին իր աշխատությունը գրել է Նյու Յորքում, որտեղից հեռացել է նացիստների կողմից Ֆրանսիայի օկուպացիայից հետո։ Այդ ժամանակից ի վեր ձեռագիրը, ինչպես նաեւ գծագրերը պահվել են ԱՄՆ-ում։Գրողը դրանք տվել է իր ընկեր Սիլվիա Հեմիլթոնին՝ նախքան 1943 թվականին Հյուսիսային Աֆրիկայում կռվելու գնալը։ 1968 թվականին նա ձեռագիրը նվիրեց Մանհեթենի Մորգան գրադարանին եւ թանգարանին, որտեղից այս ցուցանմուշը որոշ ժամանակով կնվիրաբերվի ֆրանսիական թանգարանին։
Աշխարհահռչակ պատմվածքն առաջին անգամ լույս է տեսել 1943 թվականի ապրիլի 6-ին Նյու Յորքում ֆրանսերեն եւ անգլերեն լեզուներով՝ հենց հեղինակի նկարազարդումներով։ Փարիզում հրատարակությունը տեղի է ունեցել միայն հետպատերազմյան առաջին տարվա գարնանը։ Ստեղծագործությունը թարգմանվել է 457 լեզուներով եւ թարգմանությունների քանակով զիջում է միայն Աստվածաշնչին։