Պրոդյուսեր, հաղորդավարուհի Արեւիկ Ուդումյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։
Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում երկու երեխաների երիտասրդ մայրիկը սեւ տաբատ է կրում, որը համադրել է սպիտակ բլուզի ու ոճային ժակետի հետ։ Արեւիկն հավաքել է մազերը, արտահայտիչ շպար ընտրել։ Կերպարն ամբողջական են դարձրել աքսեսուարները՝ արեւային ակնոց, պայուսակ։ «Առավոտյան ի՞նչ տրամադրությամբ եք արթանցել»,- հետեւորդներին հացրել է նա։
Ավելի վաղ հրապարակված լուսանկարներում Արեւիկը պատկերված էր ամուսնու ու երկու երեխաների հետ։ Լուսանկարներն արվել էին զույգի դստեր՝ Նունեի մեկամյակի ընթացքում։ «Ու թող բալիկները միշտ առողջ ու ուրախ լինեն։ Նունեն 1 տարեկան է»,- մեկնաբանություններում գրել էր նա։