«Սովորական ձմեռային աշխատանքային առավոտ». Լիլիթ Մուրադյան

Հաղորդավարուհի Լիլիթ Մուրադյանը նոր հոլովակ է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային լուքը։

Երկու երեխաների երիտասարդ մայրիկը ձմեռային կերպարի համար կաշվե տաբատ է ընտրել, որը համադրել է բաց գույնի բլուզի եւ ժիլետի հետ։ Լիլիթը սեւ երկարաճիտներ է ընտրել, արձակել մազերը։ Կերպարն ամբողջական են դարձրել արեւային ակնոցն ու պայուսակը։ «Սովորական ձմեռային աշխատանքային առավոտ»,- մեկնաբանություններում գրել է նա։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Լիլիթը պատկերված էր ամուսնու՝ հաղորդավար Վահե Խանամիրյանի հետ։ Զույգը, որը մեծացնում է երկու երեխաներին, կադրում ջերմ գրկախառնված էր։ «Պարզապես նկար մեր երկուսի կողմից․ ձեզ լիքը սեր …»,- հրապարակման մեկնաբանություններում գրել էր երիտասարդ մայրիկը։

Comments (0)
Add Comment