Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեսուչ Կարեն Նալբանդյանը նշանակվել է Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի վերջին տուրի «Զենիթ» (Ռուսաստան) — «Չելսի» (Անգլիա) հանդիպման մրցավարների տեսուչ, հաղորդում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը։
Խաղը տեղի կունենա դեկտեմբերի 8-ին Սանկտ Պետերբուրգում։
H խմբում Չեմպիոնների լիգայի գավաթակրի տիտղոսը պաշտպանող «Չելսին» ու Թուրինի «Յուվենտուսն» արդեն նվաճել են փլեյ-օֆֆի ուղեգրերը, ռուսական «Զենիթն» էլ ապահովել է երրորդ տեղն ու Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի ուղեգիրը։