Մոսկվայում հայտարարվել են GITIS-fest Դիպլոմային ներկայացումների առաջին միջազգային փառատոնի դափնեկիրները, որին մասնակցում էին վեց երկրից 15 թատերական բարձրագույն ուսումնական հաստատություններ, ՏԱՍՍ-ին հայտնվել է Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտի մամուլի ծառայությունը։
«Լավագույն ներկայացում» է ճանաչվել Բորիս Շուկինի անվան թատերական ինստիտուտի «Սեր. Մահ. Սեր» բեմադրությունը։
Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի «Երեք քույրեր» ներկայացումը ստացել է ժյուրիի հատուկ մրցանակը։
Փառատոնն առցանց ձեւաչափով անց է կացվել նոհեմբերի 29-ից դեկտեմբերի 5-ը, դրան մասնակցել են թատերական բուհեր Հայաստանից, Ղազախստանից, Մոնղոլիայից, Սերբիայից, Խորվաթիայից, Ռուսաստանից։ Առցանց տիրույթում ուսանողական ներկայացումները դիտել է ավելի քան 3,5 հազար հանդիաստես։