Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Աթլետիկոյի» արգենտինացի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն մեկնաբանել է 3։1 հաշվով հաղթանակը «Պորտուի» նկատմամբ արտագնա խաղում եւ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի ուղեգիր նվաճելը։
«Ես շատ գոհ եմ մեր խաղացողների ցուցադրած կամային որակներից, բոլոր դժվարությունները հաղթահարելիս առաջնորդի որակներ ցուցադրելուց։ Վրսալկոն ու Կոնդոգբիան արժանի են ամենաբարձր գնահատականի։
«Պորտուին» պետք էր 1 միավոր, եւ նրանք շատ լավ պայքարում էին, սակայն մենք գործեցինք միասնական եւ ցուցադրեցինք գերազանց խաղ»,- Սիմեոնեի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
B խմբում «Աթլետիկոն» վաստակեց 7 միավոր եւ գրավեց երկրորդ տեղը։ «Պորտուն» 5 միավորով երրորդն է եւ պայքարը կշարունակի Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչում։
Չեմպիոնների լիգա, 6-րդ տուր
B խումբ
«Միլան» — «Լիվերպուլ»՝ 1։2 (տեսանյութ)
Ֆիկայո Տոմորի, 29 — Մոհամեդ Սալահ, 36, Դիվոկ Օրիգի, 55
«Պորտու» — «Աթլետիկո»՝ 1։3 (տեսանյութ)
Սերժիո Օլիվեյրա, 90+5, 11մ — Անտուան Գրիզման, 56, Անխել Կոռեա, 90, Ռոդրիգո Դե Պաուլ, 90+2
Հեռացումներ՝ Յանիկ Կարասկո («Աթլետիկո») 67, Վենդել («Պորտու»), 70, Ագուստին Մարկեսին («Պորտու»), 75
Մրցաշարային դրություն․ «Լիվերպուլ»՝ 18, «Աթլետիկո»՝ 7, «Պորտու»՝ 5, «Միլան»՝ 4։