«Սա է երջանկությունը». Թամարա Գեւորգյան

Դերասանուհի Թամարա Գեւորգյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ձեմռային կերպարը։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում դերասանուհին սեւ բաճկոն է կրում ու գխարկ։ Նա արձակել է մազերն, իսկ բնական շպարն ընդգծել է գեղեցկությունը։ «Ես եւ նա։ Հանգիստ նյարդեր։ Խաղաղ կյանք։ Քեզ գնահատող շրջապատ։ Սիրող ընտանիք։ Վերջ. սա է երջանկությունը»,- գրել է նա։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Թամարան պատկերված էր տոնածառի ֆոնին։ Երիտասարդ դերասանուհին ծաղկային պրինտով զգեստ էր կրում։ «Կգողանամ.. ինքս ինձնից իմ ժպիտը պիտի վերցնեմ ու թաքցնեմ: ..որովհետեւ.. Չարախոսների համար անգամ ժպիտդ է խոսելու առիթ: …Բայց հետո ուշքի եմ գալիս իմ մտքերից, ու հասկանում, որ հենց չարախոսների բերանը փակելու համար պարզապես պարտավոր եմ ժպտալ։ Դու էլ ժպտա։ Ժպտա ու մեջքիդ հետեւում թող բոլորին, ովքեր քեզ չճանաչելով վատն են խոսում», — մեկնաբանություններում գրել էր դերասանուհին։


Comments (0)
Add Comment