Պլազմաֆերեզ.ինչպես է կատարվում պլազմաֆերեզը «Էրեբունի» ԲԿ-ում: Պլազմաֆերեզի ընթացքում երակից հավաքագրվում է որոշակի քանակության արյուն: Առանձնանում են պլազման և մյուս տարրերը, որոնք մաքրվելուց հետո վերադարձվում են արյան հոսք՝ առանց որևէ կորստի:
Այլ կերպ ասած՝ հետ է վերադարձվում արդեն մաքրված արյունը: «Էրեբունի» ԲԿ Արյան փոխներարկման և աֆերեզի ծառայությունը համալրված է պլազմաֆերեզի նոր և ժամանակակից սարքով՝ գերմանական հայտնի Fresenius Kabi ընկերության արտադրության Aurora համակարգով:
Ինչպես տեղեկացնում է «Էրեբունի» ԲԿ-ի յութուբյան էջը, այս սարքը կիրառվում է աշխարհի առաջատար կլինիկաներում և ունի անվտանգության բարձր մակարդակ:
Մանրամասները՝ տեսանյութում: