Մերձմոսկվայում ծեծի է ենթարկվել Վալերի Տոդորոսվկու «Стиляги» ֆիլմի աստղ Իննա Կոլյադան, նա հայտնվել է հիվանդանոցում, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն։
Դերասանուհին բժշկական կենտրոն է դիմել նոյեմբերի վերջին բազմաթիվ վնասվածքների պատճառով։ Բժիշկները զննել են նրան ու բուժման ուղարկել։
«32-ամյա հիվանդի մոտ ախտորոշվել են գանգուղեղային փակ վնասվածք, գլխուղեղի ցնցում, բազմաթիվ ջարդվածքներ, գլխի, դեմքի, կրծքավանդակի, վերին եւ ստորին վերջույթների հեմատոմաներ։ Տուժողի խոսքով՝ իրեն ծեծի են ենթարկել»,- հայտարարել է պարբերականի աղբյուրը։
Իննա Կոլյադան նկարահանվել է ավելի քան 50 նախագծում՝ ինչպես սերիալներ, այնպես էլ լիամետրաժ ֆիլմեր։ Նա նկարահանվել է նաեւ հիթային դարձած «Стиляги» եւ «Оттепель» սերիալներում։