Կինոռեժիսոր Արման Չիլինգարյանի «Լույսի կաթիլներ» ֆիլմը լավագույնն է ճանաչվել Ճապոնիայի «Tokyo Film Awards» ֆիլմերի մրցույթի «Լավագույն դրամա» անվանակարգում, հայտնում է Ճապոնիայում Հայաստանի դեսպանությունը։ Ֆիլմը 1990-ական թվականների Հայաստանի մասին է:
«Tokyo Film Awards»-ը Ճապոնիայի ռեժիսորների եւ հեռուստատեսության ներկայացուցիչների կողմից նախաձեռնված կինոմրցույթի հարթակ է, որը հիմնականում ուշադրություն է դարձնում կարճամետրաժ ֆիլմերի վրա՝ փորձելով բացահայտել երիտասարդ տաղանդներին: