Ուրցաձորում ՔՊ-ի պարտությունից հետո գյուղապետը հրապարակել է Միխայիլ Գալուստյանի «Рафик послал всех нафиг» հայտնի երգը

Վեդի խոշորացված համայնքի կազմի մեջ մտնող, արդեն մեկ անգամ խոշորացված Ուրցաձոր համայնքում ՔՊ-ի տարած պարտությունից հետո համայնքապետ Ռաֆիկ Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է հայտնի շոումեն Միխայիլ Գալուստյանի «Рафик послал всех нафиг» երգի հղումը։

Քվեարկության նախնական արդյունքների համաձայն, Վեդիում «Իմ հզոր համայնք» կուսակցությունը, որի ընտրացուցակում է Ռաֆիկ Անդրեասյանը, ստացել է քվեների 44.08 տոկոսը, ՔՊ-ն՝ 39.12 տոկոսը, «Հանրապետություն»-ը՝ 16.78 տոկոսը։

Comments (0)
Add Comment