«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 20-ակի հաղթող, սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը 350-րդ շաբաթը սկսեց աշխարհի առաջին ռակետի կարգավիճակում։
Ավելի վաղ Ջոկովիչը 7-րդ անգամ ստացել էր տարվա առաջին ռակետի գավաթը՝ գերազանցելով ամերիկացի Փիթ Սամփրասի ռեկորդը՝ 6 գավաթ։
Այս տարի Ջոկովիչը գերազանցել էր նաեւ «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 20-ակի հաղթող, շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերի ռեկորդը՝ 310 շաբաթ առաջին ռակետի դերում։
ATP առաջատարները 1973 թվականից սկսած
- Նովակ Ջոկովիչ (Սերբիա)՝ 350 շաբաթ
- Ռոջեր Ֆեդերեր (Շվեյցարիա)՝ 310
- Փիթ Սամփրաս (ԱՄՆ)՝ 286
- Իվան Լենդլ (Չեխոսլովակիա)՝ 270
- Ջիմի Քոնորս (ԱՄՆ)՝ 268
- Ռաֆայել Նադալ (Իսպանիա)՝ 209
- Ջոն Մաքինռոյ (ԱՄՆ)՝ 170
- Բյորն Բորգ (Շվեդիա)՝ 109
- Անդրե Աղասի (ԱՄՆ)՝ 101
- Լեյթոն Հյուիթ (Ավստրալիա)՝ 80