Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։
Ֆեյսբուքյան էջում հրապարակված կադրերն արվել են Մոսկվայում։ Երիտասարդ դերասանուհին սեւ հագուստ է կրում՝ տոպ եւ տաբատ։ Մարիամն արձակել է ուղիղ հարդարված մազերն ու արտահայտիչ շպար է ընտրել, որն ընդգծել է նրա գեղեցկությունը։ «Երազում եմ»,- հրապարակումը մակագրել է նա։
Օրեր առաջ դերասանուհին անդրադարձել էր իր արտաքինի վերաբերյալ հնչող հարցերին։ Մարիամը նշել էր, որ եթե միջամտություն կատարած լիներ, կաներ այդ մասին։ Մարիամի խոսքով՝ ծիծաղելի է, երբ մարդիկ տեսնում են՝ միջամտություններ կան, սակայն նրանց խաբում են։ «Արդեն հոգնել եմ, բայց էլի կասեմ։ Այս երկար ծնոտն իմն է։ Իմը, իմը, որը եղել է իմ մեծագույն կոմպլեքսը փոքր տարիքում։ Շուրթերիս համար կոսմետոլոգի տվյալներ մի ճշտեք։ Չկա, իմն են։ Շնորհակալություն գեներիս։ Լուրջ, օրը մի մինիմում 5 նամակ կա։ Ախր ես այն տեսակն եմ, որ եթե արած լինեի, կասեի, ամաչելու, թաքցնելու բան չունեմ։ Եվ ի վերջո, ում եմ վնաս տալիս։ Ծիծաղելի ա, երբ տեսնում եք՝ կա, բայց ձեզ ստում են»,- գրել է երիտասարդ դերասանուհին։