Ալեգրին խաղադաշտում վիճել է Մորատայի հետ. Խախտել ես կանոնները եւ պետք է ձայնդ կտրես

Թուրինի «Յուվենտուսի» իտալացի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին մեկնաբանել է թիմի իսպանացի հարձակվող Ալվարո Մորատային փոխարինման դրվագը «Ջենոայի» դեմ Իտալիայի առաջնության 16-րդ տուրի խաղում։ «Յուվենտուսը» հաղթել էր 2։0 հաշվով։

Մորատան փոխարինվել էր 72-րդ րոպեին մրցավարի հետ վիճելուց եւ դեղին քարտ ստանալուց հետո։ Փոխարինվելուց հետո Մորատան վիճել էր նաեւ Ալեգրիի հետ, որը նրան ասել էր. «Խախտել ես կանոնները եւ պետք է ձայնդ կտրես»։

«Նա դեղին քարտ ստացավ եւ շարունակում էր վիճել։ Այդ պատճառով ես որոշեցի փոխարինել նրան։ Ես հիասթափված եմ, քանի որ Մորատան լավ էր խաղում, թեպետ ամբողջ թիմն էլ լավ էր խաղում»,- Ալեգրիի խոսքը մեջբերում է DAZN-ը։

Մորատային փոխարինել էր Իտալիայի հավաքականի հարձակվող Մոյզե Քինը։

Comments (0)
Add Comment