«Apple» կորպորացիան երրորդ անգամ ամփոփել է «Apple Music Award» ամենամյա մրցանակաբաշխության արդյունքները։ Տարվա երաժիշտ է դարձել The Weeknd-ը (Էյբել Մաքքոնեն Թեսֆայե)։ Նրա «After Hours» սկավառակը «Apple Music»-ում գերազանցել է նախաբեռնումների թվի ռեկորդը։ «Blinding Lights» սինգլը «Daily Top 100 Apple Music» չարթում զբաղեցրել է առաջին հորիզոնականը եւ ներառվել բոլոր ժամանկների երգերի քսանյակում, որոնք առավել հաճախ են որոնվել «Shazam»-ի օգնությամբ։
«Երախտապարտ եմ այս պատվի համար եւ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Apple-ին ոչ միայն իմ աշխատանքն աջակցելու, այլեւ նոր կատարողների հրաշալի երաժշտության համար, որոնց համար կարեւոր է, որ իրենց գտնեն եւ առաջխաղացնեն»,- իր հաղթանակը մեկնաբանել է արտիստը։
Տարվա հայտնություն է ճանաչվել Օլիվիա Ռոդրիգեն։ Նա նաեւ առաջատար է դարձել «Լավագույն ալբոմ» եւ «Լավագույն երգ» անվանակարգերում։ Խոսքը «SOUR»-ի թողարկման եւ «Drivers license» երգի մասին է։