«Սեւանը» հեռացվեց Պրեմիեր լիգայից

Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի Կարգապահական և Էթիկայի կոմիտեի որոշմամբ՝ «Սեւանը» հեռացվել է Հայաստանի Պրեմիեր լիգայից։

«Հաստատված համարել «Սևան» թիմի կողմից կարգապահական խախտում թույլ տալը, այն է՝ VBET ՀՊԼ առաջնության (2021-2022 մրց.) ընթացքում երկու խաղի անհարգելի պատճառով չներկայանալը, և ղեկավարվելով ՀՖՖ Կանոնակարգի 40-րդ հոդվածի 7-րդ կետով` «Սևան» թիմին հեռացնել VBET ՀՊԼ առաջնությունից և զրկել սույն մրցաշրջանում ՀՖՖ հովանու ներքո անցկացվող այլ մրցաշարերին մասնակցելու իրավունքից, և «Սևան ՖԱ» ակումբին տուգանել նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի՝ 500.000 ՀՀ դրամի չափով, հաջորդ մրցաշրջանում միայն Առաջին խմբի առաջնությունում հանդես գալու հնարավորությամբ»,- նշվում է որոշման մեջ։

Comments (0)
Add Comment