Անգլիական «Լիվերպուլի» եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը «Էվերտոնի» դեմ Անգլիայի առաջնության 14-րդ տուրի խաղում (4։1) դուբլի հեղինակ դառնալուց եւ հանդիպման լավագույն խաղացող ճանաչվելուց հետո հույս է հայտնել, որ այս մրցաշրջանում գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմի հետ կնվաճի Անգլիայի Պրեմիեր լիգայի եւ Չեմպիոնների լիգայի տիտղոսները։
«Ես արդեն շատ գոլ եմ խփել այս մրցաշրջանում, բայց հույս ունեմ, որ ավելի շատ կխփեմ։ Իմ գլխավոր նպատակը տիտղոս նվաճելն է՝ Պրեմիեր լիգայում կամ Չեմպիոնների լիգայում։ Հույս ունեմ՝ կստացվի նվաճել երկու տիտղոսներն էլ»,- Սալահի խոսքը մեջբերում է Goal.com-ը։
«Լիվերպուլը» 31 միավորով երրորդն է եւ 2 միավոր է հետ առաջատար «Չելսիից», 1 միավոր՝ երկրորդ տեղում ընթացող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիից»։
Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարում «Լիվերպուլը» 5 խաղում նույնքան հաղթանակ է տարել եւ նվաճել 1/8 եզրափակիչի ուղեգիր։