NEWS.am-ի տեղեկություններով՝ ԱՀ Մարտունու շրջանի Կարմիր շուկայի հատվածում մոտ մեկ ժամ առաջ միջդիրքային հրաձգություն է տեղի ունեցել։
Մենք տեղեկացանք, որ փոխհրաձգությունը սկսել է ադրբեջանական կողմը, ինչին հայկական կողմը պատասխան է տվել։ Կրակոցներն արձակվել են տարբեր հրաձգային զինատեսակներով։
Թաղավարդի գյուղապետ Օլեգ Հարությունյանն էլ մեզ հայտնեց, որ Կարմիր շուկայի եւ Թաղավարդի ուղղությամբ կրակոցներ չեն արձակվել։
Նշենք, որ այս պահին փոխհրաձգությունն ավարտվել է։