«Ինձ մոտ հիստերիա է»․ Գոհար Ավետիսյանը պլաստիկ վիրահատությունից հետո 10 կիլոգրամ քաշ է հավաքել

Հայտնի վիզաժիստ Գոհար Ավետիսյանը, որը վերջերս նկատելիորեն նիհարել է սպորտի եւ ճիշտ սննդի միջոցով, որոշել է ավելորդ մաշկը հեռացնել պլաստիկ վիրահատության միջոցով։ Նա ինստագրամի իր էջում խոստովանել է, որ հիասթափվել է, երբ հիվանդանոցից տուն է վերադարձել ու կանգնել կշեռքին։ Նա սպասում էր տեսնել, որ նիհարել է մի քանի կիլոգրամով։ Դրա փոխարեն բլոգերը պարզել է, որ գիրացել է տասը կիլոգրամով։

«Երբ ես վիրահատության էի գնում, կշռում էի ուղիղ 70 կիլոգրամ։ Իսկ հիմա 80 կիլոգրամ եմ։ Կշեռքին կանգնելու որոշումն ամենավատն էր բոլոր հնարավորներից։ Ինձ մոտ պարզապես հիստերիա է»,- ասել է Գոհարը։

Ավելի ուշ Ավետիսյանը պարզաբանել է, որ իրականում պատճառն այտուցներն են, որոնք պետք է հեռանան օրգանիզմի վերականգնումից հետո։

Comments (0)
Add Comment