«Բալիկները հրաշք են, բայց միշտ գտեք ժամանակ 2-իդ համար». Արեւիկ Ուդումյանն՝ ամուսնու հետ

Հաղորդավարուհի, պրոդյուսեր Արեւիկ Ուդումյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում նա պատկերված է ամուսնու հետ։ Զույգը, որը մեծացնում է երկու երեխաներին, լուսանկարում ջերմ գրկախառնված է։ «Չեմ սիրում խորհուրդներ տալ, բայց այս մեկը միանշանակ ճիշտ է` բալիկները հրաշք են, բայց միշտ գտեք ժամանակ 2-իդ համար»,- մեկնաբանություններում գրել է Արեւիկը։

Օրեր առաջ տեղադրված կադրում երկու երեխաների երիտասարդ մայրիկը ժանեկավոր բլուզ էր կրում, ոճային ու նորաձեւ ժակետ։ Նա գեղեցիկ վարսահարդարում էր ընտրել, նախապատվությունը տվել էր արտահայտիչ շպարին։ Պրոդյուսերը հրապարակումը չէր մակագրել, սակայն հետեւորդները բազմաթիվ դրական մեկնաբանություններ էին կատարել․ «Չքնաղ»։

Comments (0)
Add Comment