Իբրահիմովիչ. Այս տարի «Ոսկե գնդակին» արժանի էր Լեւանդովսկին

Իտալական «Միլանի» 40-ամյա շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը մեկնաբանել է «Ոսկե գնդակ» մրցանակաբաշխության արդյունքները։

«Ռոնալդուն էլ, Մեսին էլ հզոր ֆուտբոլիստներ են, բայց ես նախապատվությունը տալիս եմ Լեոյին, քանի որ մենք խաղացել ենք նույն թիմում։ Սակայն այս տարի «Ոսկե գնդակին» արժանի էր Լեւանդովսկին»,- Իբրահիմովիչի խոսքը մեջբերում է Corriere della Sera-ն։

Հիշեցնենք, որ 7-րդ անգամ մրցանակին արժանացել է ֆրանսիական ՊՍԺ-ի եւ Ամերիկայի գավաթակիր Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին։ Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» եւ Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին զբաղեցրել է երկրորդ տեղը։

Comments (0)
Add Comment